‘
Ըստ հավաստի աղբյուրների` հայտնի է դարձել, թե ինչպես է վերջերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստ կատարել առանձնապես խոշոր չափերի գողության մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանը:
Մխիթարյանը, մինչ դատական նիստի սկիզբը՝ մեկ ոստիկանի ուղեկցությամբ, միայնակ գտնվել է դատարանում կալանավորների համար նախատեսված հատուկ խցում և սկսել է կանչել ոստիկանության աշխատակցին ու տագնապով հայտնել, թե «կաֆելը տրաքում է»: Ոստիկանը չի հասկացել կատարվածը, բացել է խցի դուռը և փորձելով պարզել իրողությունը՝ ներս է մտել: Առիթը բաց չթողնելով՝ բանտարկյալը արագությամբ դուրս է եկել խցից և փակել դուռը ոստիկանի վրա և վազքով լքել է դատարանի տարածքը:
‘