‘
Արմեն Գևորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդ»-ը գրում է, որ այս նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել «Հին Էրիվան» ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ «Վիկտորիա կոնցեռն» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում ընթրիքի համար։
Այս նախարարությունը 1 մլն 165 հազար դրամ էլ ծախսել է հունիսի 18-ին ու 19-ին Ազգային գրադարանում, այնուհետև՝ Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ սուրճի և ճաշի ընդմիջումների համար։ «Խոստովանենք՝ Արմեն Գևորգյանի նախարարության հյուրասեր որակները ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ են նստել»,–գրում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
‘