‘Արամ Մանուկյան. ՄՄ-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությունը քաղաքական բլեֆ է’

1064

Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի մտադրությունը կամ Նազարբաևի քաղաքական բլեֆն է, որը հիմնված է բացառապես քաղաքական խաղերի վրա, կամ` հենց Թուրքիայի նախագահի, եթե նա, իհարկե, հանդես է եկել նման խնդրանքով: ԱրմԻնֆոյին նման կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Վերջին 50 տարիներին Թուրքիայի ողջ քաղաքականությունը նպատակաուղղված է Եվրոպային ինտեգրմանը, Եվրամիությանն անդամակցությանը: Եվ այդ ձգտումը միանգամայն նորմալ է ու տրամաբանական: Մինչև Էրդողանը` նախկին Թուրքիան ժողովրդավարական երկիր էր: Նոր Թուրքիան  դարձել է հզոր տնտեսություն ունեցող երկիր: Եվ բուն թուրք հասարակությունը ձգտում է դեպի Եվրոպա: Հետևաբար, այդ մտադրությունն ուղղակիորեն հակասում է ողջ այդ համալիրին», — նշել է Մանուկյանը:

Նրա կարծիքով, դա, պարզապես, անհնար է, քանի որ առկա քաղաքական իրողություններում նման հայտարարությունների շարժառիթներ փնտրելու հարկ չկա: Թուրքիան նաև մտադիր չէ խոչընդոտել հենց Հայաստանին, անդամակցել Ռուսաստանի հետ Մաքսային միությանը, քանի որ դրա համար չունի համապատասխան շարժառիթներ:

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստը՝ Գեղարքունիքում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Չի բացառվում, որ մենք կունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ’