‘
Հոկտեմբերի 30-ին,ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել: Ժամը 15.15-ից ՀՀ ազգային բանակի զինծառայողները, անվտանգության նկատառումներից ելնելով, 2 կողմից փակել են ճանապարհը, եւ երթեւեկությունը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
‘