‘ Գյումրիի ռազմաբազայի հրամանատար. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում մենք կարող ենք մասնակցել’

1013

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել այն դեպքում, եթե Ադրբեջանը փորձի ուժային ճանապարհով իր վերահսկողությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա, — հայտարարել է ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հրապարակվել է ռուսաստանյան պաշտոնական Красная Звезда հանդեսում հոկտեմբերի 10-ին` «Ռուսաստանի հարավային ֆորպոստը» վերնագրով հարցազրույցում:

«Ռազմաբազայի պատասխանատվության գոտում քազմա-քաղաքական դրությունը շարունակում է անհանգիստ լինել եւ բնութագրվում է մի շարք ապակայունացնող գործոններով` կապված հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջանում լարվածության աճի հնարավորության հետ, — ասել է գնդապետ Ռուզինսկին, — Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային ՂԱրաբաղի նկատմամբ վերահսկողությունն ուժային ճանապարհով վերականգնելու որոշում կայացնելու պարագայում ռազմաբազան կարող է զինված հակամարտության մեջ ներգրավվել ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորությունների համաձայն»:

Ռուսաստանցի զինվորականը պաշտոնապես հաստատել է նաեւ, որ ռազմաբազայում տեղակայված են C-300В զենիթա-հրթիռային համալիրնների դիվիզիոն, ռեակտիվ հրետանային «Սմերչ» մարտկոցներ եւ MиГ-29 ռազմական ինքնաթիռների էսկադրիլյա եւ այլ սպառազինություն:

Նախորդ հոդվածը‘ Վազգեն Մանուկյանը միջնորդել է, որ «Հոկտեմբերի 27»-ով դատապարտվածին վիրահատե՞ն’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսն» ու «Նապոլին» մոտենում են «Ռոմային» (Տեսանյութ)’