‘
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարևոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման և առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
‘