‘
Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը Եվրամիության կողմից կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բառոզուն, Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ինչպես պարզաբանել են ԵՄ ներկայացուցիչները՝ որոշվել է Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալու համար ուղարկել եվրոպական երեք հիմնական ինստիտուտների ղեկավարներին, տեղեկացնում է Reuters-ը:
Դեռ հայտնի չէ, թե պատվիրակներից ով հանդես կգա հանդիսավոր ճառով, սովորաբար ելույթ է ունենում միայն մեկ հոգի: Պարզ չէ նաև, թե ԵՄ-ն ուր կուղղի մրցանակի հետ տրվող 1,15 մլն եվրո պարգևավճարը: Մամուլում ամենից շատ շրջանառվող կարծիքի համաձայն՝ գումարը կծախսվի բարեգործական նպատակներով:
Հիշեցնենք, որ 2012 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել Եվրամիությունը:
‘