‘
Նոյեմբերի 18-25-ը Բնապահպանական տեսչությունն իրականացրել է մի շարք ստուգումներ, որոնց արդյունքում 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի մասին 8 որոշում է կայացվել: Բացի այդ, շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է 139.25 հազար դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Աղբյուրի համաձայն, տեսչության մարզային ստորաբաժանումները, մասնավորապես, բացահայտել են անտառափայտի ապօրինի փոխադրման, խեցգետնի որսագողության դեպքեր, ինչպես նաև` բուսական աշխարհի ոլորտի խախտումներ:
Բացի այդ, տեսչության Վայոց ձորի մարզային ստորաբաժանման և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի համատեղ պարեկության ընթացքում բացահայտվել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որսագողության դեպք: Փաստի առնչությամբ ընթանում է նախաքննություն: Ընդհանուր առմամբ, Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում պետբյուջեն համալրվել է 472 հազար դրամով:
‘