‘
Այսօր Քենսինգտոնյան պալատում անցկացվող բարեգործական համերգի ժամանակ անսպասելիորեն Բոն Ջովիին և Թեյլոր Սվիֆտին է միացել Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամը: Assosiated Press-ի փոխանցմամբ՝ տրիոն կատարել է Բոն Ջովիի հայտնի «Living on a Prayer» ստեղծագործությունը:
Նշենք, որ տոմսի արժեքը կազմել է 500 ֆունտ, դահլիճում ներկա է եղել 600 հյուր: Բարեգործական համերգը նվիրված է եղել անտուն դեռահասներին, և միջոցառման ամբողջ հասույթը կտրամադրվի Centrepoint հիմնադրամին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘