‘Կիեւ. Ինչպես են ցուցարարները շարժվում դեպի նախագահական նստավայր ‘

1223

Կիեւում հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի նախագահական նստավայրը: Հաղորդում է BBC-ն: Մայդանից ցուցարարները շարժվում են դեպի Բանկովսկայա փողոց, որը փաստացի գտնվում է Մայդանի «գլխավերեւում»: Փողոցը փակված է բազմաթիվ ավտոբուսներով, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինների մի քանի շարքով: Մի քանի ցուցարարներ բարձրացել են բուլդոզերի վրա եւ փորձում են բուլդոզերով անցնել միլիցիոներներին: Բուլդոզերավար ցուցարարներին, սակայն, փորձում են խանգարել առավել խաղաղասեր ցուցարարները: Մի քանի ցուցարարներ իրենք էլ կենդանի շթղթա են կազմել հատուկ ջոկատայինների շղթայի դիմաց:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն է հայտնվել, որ նախագահի նստավայրի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների ե միլիցիայի միջեւ, հնչել են կրակոցներ, երեւում են ծխի քուլաներ

Նախորդ հոդվածը‘Կիեւում բախումներ են սկսվել, հնչել են կրակոցներ ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրամայդանի իրադարձությունները`Океан Ельзи-ի СТІНА երգի ուղեկցությամբ. Տեսանյութ’