‘
Քիչ առաջ ոստիկանները մոտեցել են նախագահականի մոտ ընտանիքով նստացույց անող Աշոտ Խուդոյանին և հրահանգել մինչև առավոտյան ժամը 7-ը հեռանալ այդտեղից, հակառակ դեպքում նրանք սպառնացել են ուժով հեռացնել: Աշոտ Խուդոյանը արդեն բավականին երկար ժամանակ իր չորս անչափահաս երեխաների և կնոջ հետ նստացույց է անում նախագահականի դիմաց՝ պահանջելով արդարություն: Նա օրեր առաջ նույնսիկ իր բերանն էր կարել: Նախագահականի դիմաց արդեն մեկ ու կես տարի նստացույց է անում նաև Էմմա Սահակյանը և նրան հավանաբար նույնպես կփորձեն հեռացնել այդ տարածքից:
Հիշեցնենք, որ վաղը Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
‘