‘Յանուկովիչը ուղերձ է հղել ուկրաինացիներին ‘

1655

Այսօր Ուկրաինայի անկախության հռչակումը հաստատող համաուկրաինական հանրաքվեի 22-ամյա տարեդարձն է: Այդ կապակցությամբ ուկրաինացիներին հղված ուղերձում` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինացիներին շնորհավորելուց հետո` հայտարարել է, թե աշխարհում չկա մի այնպիսի ուժ, որը կկարողանար սասանել սեփական հողում անկախ ապրելու ուկրաինացիների հաստատակամությունը:

«Ուկրաինան կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը: Մենք եվրոպական ժողովուրդ ենք, եւ մեր ճանպարահը կանխորոշված է պատմականորեն: Միաժամանակ, իմ խորին համոզմամբ, եվրոպական ազգերի դաշնությանը մեր պետությունը պետք է ինտեգրվի որպես հավասար գործընկեր, որին կհարգեն ու որի հետ հաշվի կնստեն: Կանեմ ինձանից կախված ամեն բան` ԵՄ-ի հետ Ուկրաինայի մերձեցման գործընթացի արագացման համար` միաժամանակ թույլ չտալով, որ մեր տնեսությունը լուրջ կորուստներ կրի եւ նվազի մեր քաղաքացիների կենսամակարդակը: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես ազգային շահերով, եւ պատասխանատու լինենք մեր սեփական ապագայի համար: Մենք պետք է Եվրոպայի եւ աշխարհի քաղաքական քարտեզի վրա մինչեւ վերջ պաշտպանենք մեր երկիրը`որպես մեծ եւ իրապես անկախ երկիր»,- հայտարարել է Յանուկովիչը:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինի այցից առաջ փորձում են նախագահականի դիմացից հեռացնել բողոքող քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը ընդդիմությանն ու իշխանությանը կոչ է անում երկխոսել’