‘
Հենց նոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայից ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, բերման է ենթարկվել նաև իրավապաշտպան Լալա Ասլիկյանը:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: Ակցիայի մասնակիցներին թվով մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության աշխատակիցները, ի դեպ՝ նաև քաղաքացիական հագուստով:
Ցուցարարները նամակ են հանձնել Կառավարությանը և այժմ շարժվում են դեպի ազգային ժողով: Ոստիկանությունը փակել է Ամիրյան-Զաքյան խաչմերուկը և թույլ չի տալիս շարունակել երթը Զաքյան փողոցով:
‘