‘
Ոստիկանապետ Վ. Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանը ֆեյսբուքում գրել է.
«71 Դպրոցում աշակերտների միջև առաջացած խնդիրը լուծվել է: Աշակերտները միմյանց հետ եկել են համաձայնության»:
Ինչպես արդեն հաղորդել էինք, 71 դպրոցի 6բ դասարանի 25 աշակերտների ծնողները դուրս էին եկել այդ դասարան նոր տեղափոխված Հարություն Ղազարյանի դեմ:
Ծնողները թույլ չէին տալիս, որ իրենց երեխաները դպրոց հաճախեն, պնդելով, թե Հարությունը ծեծում և ահաբեկում է դասարանի մնացած աշակերտներին:
Ծնողները այնքան էին սրել իրավիճակը, որ հարցին խառնվել էին նրանց ծնողները, դպրոցի տնօրինությունը, ՄԻՊ գրասենյակն ու ոստիկանությունը:
‘