‘EuroNews-ի արձագանքը. Երևանում ցուցարարները դեմ են Մաքսային միությանը (տեսանյութ)’

1720

Երկուշաբթի Երևանում տեղի է ունեցել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հակառակորդների ցույցը, որն անցկացվում էր Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հաղորդել է euronews-ը: Ցույցի կազմակերպիչը նախաձեռնող խումբն էր, որի կազմի մեջ ընդգրկված են մի քանի ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ: Ցույցը մեկնարկել է Ազատության հրապարակից, որտեղից ցուցարարները (հիմնականում՝ երիտասարդներ) հակակառավարական և հակառուսաստանյան ցուցապաստառներով,   նախատեսել էին քաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի նախագահական նստավայր: Նրանք մեղադրում էին Սերժ Սարգսյանին (euronews-ի տեքստում անվանվում է նախագահ) «երկրի ինքնիշխանությունը վաճառելու» մեջ և պահանջում էին կասեցնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը և սպեցնազը փակել են ցուցարարների ճանապարհը: Իրավապահները ուժ են կիրառել, մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր այցը Հայաստան սկսել է Գյումրիից: Սերժ Սարգսյանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Երևանի միանալու վերաբերյալ հարցեր: Ըստ Սարգսյանի՝ այդ որոշման հիմքում տնտեսական և ռազմավարական շահեր են : Պուտինը և Սարգսյանը մի քանի փաստաթուղթ են ստորագրել գազի ոլորտում, այդ թվում՝ Հայռուսգազարդի 20% բաժնեմասը նույնպես Գազպրոմին վաճառելու վերաբերյալ, փոխանցում է EuroNews-ը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը’71 դպրոցի 6բ դասարանի ծնողները դադարեցրել են դասադուլը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում կքննարկեն կենսաթոշակների հարցը, ԱԺ-ի մոտ` ցույց կանեն’