‘
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ, iLur.am-ին հայտնում են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Մամլո ծառայության փոխանցմամբ՝ ահազանգն ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
‘