‘
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի բացմանը Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան ողջունել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ ԱԳՆԽ երկօրյա նիստին մասնակցում են կազմակերպության մասնակից 57 պետությունների, ԵԱՀԿ գործընկեր 11 երկրների պատվիրակություններ, ՄԱԿ, ԵԽ, ՆԱՏՕ, ԱՊՀ ներկայացուցիչներ: Նիստի գլխավոր նպատակը կազմակերպության օրակարգի հիմնական հարցերի քննարկումն է` հաշվի առնելով ԵԱՀԿ ուկրաինական նախագահության առաջարկած գերակայությունները:
‘