‘
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում իր խոսքն սկսեց բարի լուրով, որպեսզի ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորներին չմեղադրեն բացասական տրամադրությունների համար: Ա1+-ի փոխանցմամբ, նա նշեց, որ քիչ առաջ մասնակցել է մի նիստի, որը վերաբերում է IT ոլորտին, եւ ուզում է հայտնել, որ ՀՀ-ում առաջիկա ամիսներին սկսվելու է պլանշետների ու բջջայինների զանգվածային արտադրություն, որը կարող է բերել «այ փադների» ու «այֆոնների» գների իջեցման:
‘