‘
Հրապարակվել են այսօր` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի կազմակերպված երթի կարգախոսները:
Դրանք են.
Ո՛չ ոստիկանական բռնություններին
Պատժե՛լ մարտի մեկի ոճրագործներին
Ո՛չ ընտրակեղծարարությանը, այո՛ Ազատ և արդար ընտրություններին
Ազատությո՛ւն հեռուստատեսությանը
Վե՛րջ ժողովրդի թալանին եւ ունեզրկմանը
Դե՛մ ենք պարտադիր վճարումներին կուտակային հիմնադրամներին
Վե՛րջ տալ հարկային տեռորին
Վե՛րջ ոտնձգություններին` սեփականության և բիզնեսի նկատմամբ
Վե՛րջ Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմին:
‘