‘
Այսօր, ժամը 13.00-ին, Ազատության հրապարակից Հայ Ազգային Կոնգրեսն անցկացրել է իր ավանդական երթը` մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով: Երթը նպատակ ուներ իր բողոքն արտահայտելու Հայաստանի բռնապետական իշխանության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների, դրանց սահմանափակման դեմ:
Մինչ երթի մեկնարկը` հրապարակում ելույթ է ունեցել Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններն ստորագրահավաք են սկսել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար: Պատգամավորներին հաջողվել է ավելի քան 30 ստորագրություն հավաքել, իսկ ՍԴ դիմելու համար բավարար է նաև 27 ստորագրությունը:
Այսօր մարդու իրավունքների միջազգային օրը, բազմաթիվ ականատեսների վկայությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որն ավելի շատ հայտնի է Նեմեց Ռուբո մականունով, հայհոյանքներով ներխուժել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը այսօր հայտնել է, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է և կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։
«Transparency Internetional» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 2013թ. տվյալներով հրապարակել է երկրների կոռումպացվածության մակարդակի դասակարգման նոր ցուցակը: Ցուցակը կազմվել է 13 միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական և Աֆրիկյան բանկերի տվյալների հիման վրա:
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը այսօր հայտարարել է, որ հրաժարվում է ընդդիմության պահանջով հրաժարական տալ և հեռանալ պաշտոնից: Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան ընդդիմությունը պահանջել էր, որպեսզի վարչապետը 24 ժամվա ընթացքում հրաժարական ներկայացնի Պհումիպհոն Ադուլյադետ արքայի անունով:
Գիշերը Մայդանում թեժ էր: Մայդանի մատույցներում գտնվող վերջին բարիկադը ուժայինների կողմից ոչնչացվել է: Լյութերանսկայա փողոցի վրա տեղակայված վրանային քաղաքը` քանդվել: Տեսանյութ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ին հայտարարել է, որ Վիեննայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ու Կիեւում արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել առկա փակուղային իրավիճակը:
Իսկ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:
‘