‘
Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:
Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:
Հայտնի է, որ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
‘