‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից Հայ ազգային կոնգրեսը անց է կացրել երթ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված:
Երթի մասնակիցները ընդունել են նաեւ ուղերձ` Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որի անգլերեն տարբերակը` Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի, ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանի եւ ազատամարտիկների դաշտային խորհրդի ներկայացուցիչների ստորագրությամբ, հանձնել են Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը:
Երթի ավարտին ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով կոչ արեց քաղաքացիներին ոչ մի դեպքում չարտագաղթել և պայքարել իրենց իրավունքների համար` նշելով, որ երկիրի իրավունքները ոտնահարող մի հիմնարկ կա` դա Բաղրամյան 26-ն է:
Մանրամասները` տեսանյութում:
‘