‘
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ բարեկամական հարաբերությունների։ Քերին 2014–ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։
Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ նշելով, որ այժմ ԱՄՆ-ն ավելի քան երբևէ ցանկանում է զարկ տալ և խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը:
‘