‘
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 15.00-ի դրությամբ, փակ է Սարավանը` Վայքից Սիսիան ճանապարհահատվածում, դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի-Գավառ, Ամասիա, Սպիտակ, Ալավերդի, Դիլիջան ճանապարհահատվածները:
ՃՈ-ն վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
‘