‘Իրանում մահապատժի է ենթարկվել տասը մարդ’

927

Այսօր առավոտյան Թեհրանի բանտերից մեկում մահապատժի են ենթարկվել ավելի քան 2 տոննա թմրանյութերի վաճառքի և իրացման համար մեղավոր ճանաչված 10 դատապարտյալներ, հաղորդում է MEHR գործակալությունը: Մահապատժի ենթարկվածների բանկային հաշիվներին գտնվող գումարները, ինչպես նաև նրանց անունով գրանցված հողային տարածքներն ու  սեփականությունն առգրավվել են  հօգուտ պետության:

Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ անցած մեկ տարվա ընթացքում (2011-ի հոկտեմբերից մինչ 2012-ի հոկտեմբերը) Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ, որոնց 33 տոկոսը մեղադրվել է թմրամիջոցների շրջանառության մեջ, իսկ 13-ը՝ բռնաբարության:

ՄԱԿ-ը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս պահանջել են, որ Իրանն արգելի մահապատիժը: Իրավապաշտպանների պնդմամբ՝ երկրում իրականացված մահապատիժները շատ ավելի շատ են, քան դա ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ:

Նախորդ հոդվածը‘Հանցագործների շահերն սպասարկող արդարադատություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում մեկ օրվա ընթացքում 120 մարդ է զոհվել’