‘
Հանրային խորհրդի օդային հաղորդակցության գծով անդամ Իզաբելլա Մուրադյանը փախավ դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսից, այն բանից հետո, երբ նրան սկսեցին հարցեր տալ:
Մուրադյանը եկել էր կիսվելու ավիացիայի 2013 թվականի գործունեության արդյունքներով: Նա քննադատեց կառավարության անգործությունը և նեղ անձնական շահերը, ինչի արդյունքում 2013 թվականին սնանկացավ Արմավիան, որի աշխատողները ստիպված էին լքել երկիրը: Մյուս կարևոր կորուստը նա տեսնում է իշխանությունների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորաթերմինալը քանդելու մտադրության մեջ (կլոր շենքը): «Ազգային ավիափոխադրողի և հին ուղևորաթերմինալի պահպանման վերաբերյալ Հանրային խորհրդի ոչ մի առաջարկ կառավարությնա կողմից չընդունվեց: Իսկ այդ նիսոտւմ, ընդհանրապես, այնպիսի բաներ էին տեղի ունենում»,-նշել է Մուրադյանը:
Մուրադյանը նշեց, որ Վրաստանն ունի պետությանը պատկանող 54 ինքնաթիռ, Ադրբեջանը`28 ինքնաթիռ, իսկ Հայաստանում չկան պետական ինքնաթիռներ: Նա գտնում է, որ ազգային ավիափոխադրողի առկայությունը պարտադիր է պետության ռազմվարական պլաններն իրականացնելու համար:
‘