‘
Կիրակի կայացած Ավշար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել միակ գրանցված թեկնածուն՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայր Սուրիկ Գրիգորյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի կայքից` անկուսակցական Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի օգտին քվեարկել է 2219 ընտրող: Հիշեցնենք, որ անկուսակցական Վաղինակ Յուրիկի Ասրյանը սահմանված ժամկետում ինքնաբացարկ էր հայտնել:
‘