‘
Ժամեր առաջ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում, կառավարական թաղամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հզոր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է BBC-ն:
Տեղական հեռուստատեսության տարածած կադրերում սեւ ծխի խիտ քուլաներ են երեւում եւ խուճապահար փախչող մարդիկ: Դեպքի վայր են ժամանել զինվորականները եւ շտապ օգնության մեքենաները: Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա:
Նոյեմբերի 19-ին 20 մարդ է զոհվել Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Դեկտեմբերի սկզբին «Հզբոլլա» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան այդ պայթյունի մեջ մեղադրեց Սաուդյան Արաբիային:
‘