‘
«Թրենդ» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում անցկացվող զորավարժությունները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևն այսօր ասել է. «Անհանգստանալու պատճառներ չկան։ Կգա ժամանակը, և նրանք մեկ քայլ անգամ չեն կարող անել Ղարաբաղի հողում»:
Հիշեցնենք՝ երեկ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է եղել Ղարաբաղի պաշտպանության բանակի զորավարժություններին։
‘