‘
Չնայած ԱԺ պատգամավորները դեռ գտնվում են արձակուրդում, բայց որոշ իշխանական կոճակ սեղմողներ արդեն հասցրել են աչքի ընկնել լկտի բառապաշարով:
«Անկեղծ ասած, կուզենայի ունենալ կենդանի կոկորդիլոս՝ այդ ստախոսներին ու բանսարկուներին հոշոտելու համար»,- tert.am-ին ասել է Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով այն լուրը, թե «հայտնի» ապխտած կոկորդիլոսներից մեկը հանգրվանել է իր տանը:
Իսկ ահա Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»), հերքելով տեղեկությունները, թե օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել, ասել է.
«Զակազչիկներին փաթթած ունեմ բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմ առ դեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ: Դրանց զակազչիկները, պապաները եւ իրենց կնանիք են ինձնից հղի, որ իմ վրա գրել են տալիս, ուրիշ բան չունեմ ասելու»,-news.am-ի հետ զրույցում ասել է Շմայսը:
‘