‘
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ՝ «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարող են տեղափոխվել ղազախական «Ակտոբե»:
Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով «Սպորտ-Էքսպրես»-ին:
Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակումբներում հիմնական խաղացողներ չեն համարվում ու տեղ են գտնում պահեստայինների նստարանին:
Մոտ ժամանկներս հնարավոր է, որ «Ակտոբեի» կազմը համալրի նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը փորձաշրջան է անցնում ակումբում:
2013 թվականից ղազախական ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
‘