‘
Ինչպես արդեն հաղորդել էինք, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատախազ Արմեն Առաքելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Վարդան Պետրոսյանի գործով դատախազներ են նշանակվել Արթուր Սարգսյանն ու Վահան Սարգսյանը:
Եվ ահա, քիչ առաջ yerkir.am-ը շատ ուշագրավ տեղեկություն է հրապարակել: Պարզվում է, որ 46-ամյա Առաքելյանն ազատվել է աշխատանքից թոշակի գնալու կապակցությամբ: Այս մասին կայքին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
‘