‘Հայկական ապրանքները կորցնում են մրցունակությունը Եվրոպայում. «Ժողովուրդ»’

1261

Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գնալով նվազում է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների մասով գրանցել է 3.8 տոկոս աճ։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Տեղեկացնենք, որ ՀՀ-ն հիմնական ապրանքները ներկրել է Ավստրիայից, Ֆինլանդիայից և Ռումինիայից։ Իսկ այն, որ մեր երկրից արտահանման ծավալները նվազում են, նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրոպայում, ցավոք, մրցունակ չեն դառնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանին աստիճանաբար դարձնում են «Հայաստանի Բրեժնևը». «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը թերություն է գտել գազային պայմանագրում. «ՀԺ»’