‘Չեմպիոնների լիգա. «Սպարտակը» հաղթեց «Բենֆիկային»’

892

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում, G խմբում Մոսկվայի «Սպարտակը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց «Սպարտակի» կիսապաշտպան Խուրադոն: 33-ր րոպեին Լիման հավասարեցրեց հաշիվը, իսկ 43-րդ րոպեին հյուրերից Ժարդելը գրավեց սեփական դարպասը:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 3 միավոր: «Բենֆիկան» առայժմ 1 միավոր ունի:

Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար

«Սպարտակ» — «Բենֆիկա»` 2:1

Կարիոկա՝ 3, Ժարդել՝ 43 (ինքնագոլ) – Լիմա՝ 33

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կոչ է անում արգելել որոշ ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԵՄ ‘
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Չելսի». թիմերի մեկնարկային կազմերը’