‘Բակո Սահակյան. Ադրբեջանի պահվածքը ահաբեկչական է’

780

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ադրբեջանի պահվածքը համարում է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական: Այդ մասին նա այսօր հայտարարել է Ստեփանակերտում՝ Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին: Բակո Սահակյանը ընդգծել է, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի Գրուշևսկի փողոցում զրահատեխնիկա է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Փարիզում կստացվի հանդիպում, որը որևէ արդյունք չի տա’