‘
Սուպեր-հերոսի կերպարով Հռոմի պապի գրաֆիտին հայտնվել է Հռոմի շենքերից մեկի պատին, հաղորդում է The Huffington Post-ը:
Վատիկանի հաղորդակցության բաժինը Twitter-ի իր պաշտոնական կայքում արդեն տեղադրել է գրաֆիտիի լուսանկարը, որում «սուպեր- պապը» պատկերված է սպիտակ թիկնոցով թռիչքի պահին, աջ բռունցքն առաջ պարզած և ձախ ձեռքին պայուսակ՝ իսպաներեն «Նշանակություններ» մակագրությամբ, փոխանցումէ ria.ru-ն:
Հռոմի պապի գրաֆիտին հայտնվել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի մերձակա՝ Բորգո Պիո շրջանում գտնվող փոքրիկ մի փողոցի շինության պատին:
‘