‘
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ մեկնած ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը երեկ՝ հունվարի 30-ին, հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: iLur.am-ի հետ զրույցում պարոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ հանձնակատարի հետ քննարկել է մարդու իրանունքների իրավիճակը Հայաստանում: Զուրաբյանը առաջարկել է հանձնակատարին աջակցություն ցուցացերել Հայաստանում եւ Ուկրաինայում ցուցարարների դեմ մահաբեր զենքի օգտագործման ու սպանությունների միջազգային անկախ հետաքննման եւ դրանց կազմակերպիչներին ու իրականացնողներին քրեական պատասխաատվության ենթարկելու, ինչպես նաեւ նման դեպքերի կանխարգելմանն ուղղված օրենսդրական երաշխիքների մշակման վերաբերյալ զեկույցի նախապատրաստման գործում: Զուրաբյանը նաեւ հանձնակատարին տեղյակ է պահել Շանթ Հարությունյանի եւ նրա հետ 13 այլ ձերբակալվածների շուրջ ստեղծված վիճակի մասին, մասնավորապես, նրանց նկատմամբ բռնության կիրառման տեղեկությունների եւ տեսակցելու ապօրինի արգելքների մասին:
‘