‘
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը: Բուդաղյանների ներկայացուցիչ Հ. Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատավոր Բեկթաշյանի խորհրդակցական սենյակում գտնվելու պատաճառով: Հիշեցնենք, որ նախորդ դատը նույնպես հետաձգվել էր միեւնույն պատճառով: Լրագրողների հետ զրույցում Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ գոյություն ունեն լուրջ կասկածներ դատը միտումնավոր ձգձգելու վերաբերյալ, քանի որ ՀՀ քր. օրենսգրքի համաձայն հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելուց վեց ամիս անց այն կարող է բողոքարկվել միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին:
‘