‘
Սուդանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին՝ Սուդանի մայրաքաղաք Խարտումի մերձակայքում գտնվող զենքի գործարանը չորեքշաբթի գիշերը ռմբակոծելու մեջ:
Սուդանի տեղեկատվության նախարար Ահմեդ Միլալ Օսմանը հայտարարել է, թե հարձակմանը մասնակցել են չորս իսրայելական ինքնաթիռներ:
Նախարարի խոսքով, այժմ Սուդանն իրավունք ունի պատասխան գործողությունների դիմել: Իսրայելը հայտարարությանը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել:
Ըստ BBC-ի, ավելի վաղ Խարտում նահանգի նահանգապետ Աբդուռահման ալ-Խըդըրը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ գործարանի տարածքում գտնվող պատրաստի արտադրանքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառները դժվար թե արտաքին գործոնների հետ կապված լինեն:
‘