‘
Սոչիում Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնելու 19 քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փարիզում և Լոնդոնում՝ ընդդեմ Ռուսաստանում անչափահասների շրջանում գեյ-քարոզչությունն արգելող օրենքի:
Ակտիվիստները կդիմեն խոշոր ընկերություններին՝ Օլիմպիական խաղերի հովանավորներին՝ խնդրելով նպաստել այդ օրենքը չեղյալ հայտարարելուն, որը նրանք համարում են խտրականության դրսևորում: Ակտիվիստների տրամադրած տվյալներով՝ հովանավորներին ուղղված հանրագրի տակ ստորագրել է մոտավորապես 130 հազար մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘