‘«Արմթաբ» պլանշետները հայկական չեն և արժեն շատ ավելի էժան. Օգտատիրոջ բացահայտումը’

13219

Ֆեյսբուքի օգտատեր Արտակ Արզումանյանը իր գրառման մեջ անդրադառնում է Կառավարության նախաձեռնությանը, համաձայն որի դպրոցների ցածր դասարանների աշակերտների ուսուցման համար պետք է կիրառվեն «հայկական պլանշետներ»: Պարզվում է, որ հայկական պլանշետ կարող է «արտադրել» ցանկացած մարդ և, ինչպես երևում է գրառումից՝ շատ ավելի էժան: Փաստորեն, հերթական անգամ ջրի երես է դուրս գալիս պետական միջոցների վատնումը: Թե ինչքան գումար է «կերվել» հայկական պլանշետների «արտադրության» ժամանակ կփորձնեք պարզել հետագայում: Իսկ այժմ ներկայացնում ենք Արտակ Արզումանյանի գրառումը.

«Փաստորեն 2013-ին հապշտապ ստեղծվում/բացվում ա ընկերություն, որը չինաստանից պատվիրում ա պլանշետներ, որոնց վրա գրվում ա Արմթաբ (alibaba.com կայքի այցելուները գիտեն, որ դա արվում ա մի տող նամակով), որոնց վրա ձրի անդռոիդ ա:

Ու էտ ամեն ինչը մենակ դրա համար, որ միջակ պառամետրներ ու ոչ միջակ գին ունեցող պլանշետները ծախվեն պետության վրա «պլանշետներ դպրոցներում» ծրագրի շրջանակներու՞մ:

Չգիտես ինչի համոզված եմ, որ եթե կառավարությունը դիմեր գուգլին, որ դպրոցների համար պլանշետ ա ուզում, ապա տեղով $229 արժեցող հիանալի nexus 7 պլանշետը ավելի էժանով է կվերցներ:

Սա ավելի շատ հիշեցնում ա ՊԵԿ-ի ուրիշ ոչ մի տեղ չծախվող ՀԴՄ-ի պատմությունը»:

Գրառման մեկնաբանության մեջ Արզումանյանը հղում է կատարում alibaba.com հայտնի համացանցային խանութին, որտեղ «Արմթաբին» համարժեք և ավելի լավ պլանշետներ կարելի է ձեռք բերել մոտ 100 դոլարով: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Հիշեցնենք, որ այսօր հանդիսավոր պայմաններում՝ փուչիկներով տեղի է ունեցել «Արմթաբ» պլանշետների շնորհանդեսը, որին ներկա է գտնվել Կառավարության համարյա ողջ անձնակազմը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյան առաջարկում է գազի գները բնակիչների համար իջեցնել ԱԱՀ հարկումից հրաժարվելու ճանապարհով ‘
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիադայի մեկնարկից առաջ գեյ-ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացնում’