‘
Սաուդյան Արաբիայի իշխանությունները 12 տարվա ազատազրկման են դատապարտել լրագրողին՝ «իշխանավորին չենթարկվելու», հեռուստահաղորդման ընթացքում թագավորության հասցեին հրահրիչ քննադատություն հնչեցնելու, ահաբեկչությունը խրախուսելու և «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեղադրանքով: Էր-Ռիադի դատարանը նաև արգելել է լրագրողին 20 տարվա ընթացքում լքել երկիրը և աշխատել ԶԼՄ-ներում: Դատապարտյալը մեղադրվել է նաև Սաուդյան Արաբիայի թշնամիների հետ շփումների և նրանցից «կասկածելի գումարներ ստանալու» մեջ: Ըստ հետաքննության տվյալների՝ լրագրողը 2009 թ. շփվել է Լիբիայի տապալված, ապա սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ, այն ժամանակ, երբ Տրիպոլիի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների լարվածությունը հասել էր գագաթնակետին:
Սաուդայան Արաբիայի և Լիբիայի միջև հարաբերությունները միշտ են լարված եղել: 2004 թ. հունիսին ամերիկյան և սաուդյան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որոնցում Քադաֆին մեղադրվում էր սաուդյան թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ: Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում ուժի մեջ մտավ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որի համաձայն՝ թագավությունում իշխանափոխության կոչերը համարվում են քրեական հանցագործություն: Ահաբեկչություն է հայտարարվում ցանկացած գործողություն կամ արտահայտություն, որը խարխլում է հասարակաության կամ պետության կարգը, փոխանցում է newsru.com-ը:
‘