‘Ամերիկուհուն ձերբակալել են՝ բանտից փախչելուց 37 տարի անց’

999

ԱՄՆ-ում ձերբակալել են Միչիգանի բանտից 37 տարի առաջ փախուստի դիմած հանցագործ կնոջը, հաղորդել է Associated Press-ը: Սան- Դիեգոյում բնակվող Ջուդի Լին Հեյմենը, որն այժմ 60 տարեկան է, տեղափոխվել է Սան-Դիեգոյի բանտ, որտեղից շուտով նրան կտեղափոխեն Միչիգան:

Երբ ոստիկանները ժամանել են կնոջ տուն, նա կեղծ անվամբ փաստաթղթեր է ներկայացրել: Սակայն իրավապահները նրան ճանաչել են 1970-ականներին կատարված լուսանկարով ու տարել են ոստիկանության բաժին, որտեղ էլ կինը խոստովանել է, որ ինքը Ջուդի Լին Հեյմենն է:

Հեյմենը բանտից փախել էր 1977 թ.: Գողության փորձ կատարելու համար  նա դատապարտվել էր 16 ամիս ազատազրկման և բանտում էր հայտնվել  23 տարեկանում: Հեյմենը փախուստի էր դիմել պատժաժամկետի կեսը նստելուց հետո, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում լրագրողին դատապարտել են 12 տարվա ազատազրկման իշխանություններին քննադատելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վաճառքի է հանվել աշխարհում առաջին «բողոքի» գարեջուրը’