‘
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն, ինքնին, լավ գաղափար է, սակայն այն Հայաստանի համար չէ: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել դերասան Արման Նշանյանը:
Նրա ասելով, այդ համակարգը կարող է հաջողությամբ գործել այն երկրներում, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 2-3 հազար, այլ ոչ թե 100-200 դոլար` ինչպես Հայաստանում: «Այստեղ յուրաքանչյուր 5-10 հազար դրամը մեծ դեր է խաղում ընտանիքի համար: Այդ 5 հազար դրամը, օրինակ, կարող է ծածկել ընտանիքի մեկ անդամի տրանսպորտային ծախսերը, այսինքն, այդ գումարն ընտանիքին հարկավոր է հիմա, այլ ոչ թե 20-30 տարի անց», — ասել է Նշանյանը` կառավարությանը կոչ անելով լսել ժողովրդի կարծիքը:
‘