‘
ՈւԴԱՐ կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն քիչ առաջ հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը պետք է հեռանա, քանի որ միայն նա է պատասխանատու սպանությունների եւ խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության համար:
«Կիեւի փողոցներում արյուն է հեղվում: Եւ դրա միակ պատճառը բացառապես իշխանությունների գործողություններն են: Ուստի մարդիկ միայն մեկ պահանջ ունեն՝ Յանուկովիչը պետք է հեռանա: Եվ որքան շուտ հեռանա, այնքան՝ քիչ արյուն կթափվի»,- հայտարարել է Կլիչկոն:
‘