‘
Հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել ռուսական պետական «Россия 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ղրիմում իրավիճակին ծանոթանալու համար խմբագիրները սխալմամբ դիմել են Ղրիմի ավտոնոմ մարզի Գերագույն Ռադայի «սխալ» պատգամավորի՝ ուղիղ եթերում է հայտնվել ընդդիմադիր Լեոնիդ Պիլունսկին: Ինչ տեղի ունեցավ հետո՝ դիտեք տեսանյութում: Մինչև խմբագիրները անջատել են պատգամավորի ձայնը անցել է ընդամենը մեկ ու կես րոպե: Բայց դրանից հետո հաղորդավարուհու ձայնը արդեն դողում էր:
Նշենք, որ բացի պատգամավոր լինելուց Լեոնիդ Պիլունսկին նաև իրավապաշտպան է և ղեկավարում է Գրիգորենկոյի անվան Ղրիմի մարդու իրավունքների կենտրոնը:
‘