‘
Երեկ ուկրաինացի բոլգերներից մեկը հրապարակել է մի շարք ուշագրավ լուսանկարներ, որոնք արվել են մինչև փետրվարի 22-ը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Պշոնկայի առանձնատանը: Ռեպորտաժը վերնագրված է «Ուկրաինայի գլխավոր դատախազի գանձերը. «Ֆոտոռեպորտաժ «արյունալի» Պշոնկայի առանձնատնից»: «Հարյուրավոր ոսկերչական իրեր, հին սրբապատկերներ, ավետարաններ, սրբերի մասունքներ, արվեստի գործեր, սառը զենքի հավաքածու, գեղանկարները, որոնցում պատկերված է հենց Պշոնկան կամ նա` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Եւ սա դեռ առանձնատան կահավորանքի և Պշոնկայի ունեցվածքի միայն մի փոքր մասն է:
Հիշեցնենք, որ Վիկտոր Պշոնկան ամբողջ կյանքը աշխատել է նախ ԽՍՀՄ, իսկ հետո Ուկրաինայի դատախազության համակարգում և պաշտոնանկ է արվել Ռադայի կողմից փետրվարի 22-ին: Այնուհետև դատախազը փորձել է լքել Ուկրաինան, սակայն սահմանապահները թույլ չեն տվել նրան նստել օդանավ, ինչից հետո Պշոնկային ուղեկցողները քաշքշուկ են հրահրել օդանավակայանում, ինչից հետո նախկին դատախազը կարողացել է լքել օդանավակայանը: Այժմ Պշոնկայի գտնվելու վայրն՝ անհայտ է:
Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ:
‘