‘
Վերջին երկու օրում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում փոքր-ինչ հանդարտվել է, զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` դժվարանալով բացատրել հակառակորդի վարքագծի փոփոխության պատճառը: Ընդ որում նա հույս է հայտնել, որ այդ միտումը կպահպանվի, ինչը երկու կողմերին թույլ կտա ձեռնպահ մնալ հնարավոր կորուստներից: Նշենք, որ տարեսկզբից ի վեր Ադրբեջանի մեղքով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում և ԱՀ ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում կտրուկ թեժացել էր, ինչի արդյունքում երկու կողմից էլ զոհեր են եղել:
‘