‘
«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.
Բանից պարզվում է՝ նախօրեին ոստիկանները գիշերվա կեսին թաքուն փակել են Արարատի ցեմենտի գործարանին և հարակից մի քանի գյուղերին ջուր մատակարարող ջրանցքը, «պլոմբել» ջրի փականները և ջուրն ուղղել դեպի Արաքս գետը։
«ՉԻ» — Նման «արմատական որոշումն», իհարկե, չէր կարող ընդունվել առանց իշխանական ամենաբարձր օղակների հավանության, այնպես որ՝ ոստիկանները մեղք չունեն, նրանք հրաման են կատարել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրան նույնպես կարելի է հասկանալ։ Ինչո՞ւ ջուրն իզուր տեղը չարչարի հայ գյուղացիներին, ավելի լավ է՝ հոսի ուղիղ դեպի Նախիջևան։ Վերջին հաշվով՝ Նախիջևանի ժողովուրդը երբեք ՀՀ կառավարության հրաժարականը չի պահանջել, կուտակայինի դեմ ելույթներ չի ունեցել և այլն։ Բացի այդ էլ՝ Նախիջևանը Հեյդար Ալիևի հայրենիքն է, և Սերժ Սարգսյանի աշխատանքային բուռն գործունեության առնվազն մի քանի տարիների ընթացքում հենց նրա մեծադիր լուսանկարն է փակցված եղել իր աշխատասենյակի պատին։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է ոչ միայն նախկին շեֆին լավություն անելու, այլև քիրվայության լավագույն ավանդույթներով»։
‘