‘Արմեն Ռուստամյան. Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում (տեսանյութ)’

1182

Այսօր ԱԺ-ում՝ արտահերթ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասաց. «վատ բան հաստատ չենք ուզում անել, ինչ էլ անենք օգուտ ա բերելու, իսկ եթե կարծում եք, որ այս հրապարակայնությունը խանգարում է՝ հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում, լույս գործերին չի խանգարում»: Մանրամասներն՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ, «Նաիրիտ» գործարանի գործունեության հետ կապված, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և գործարանը դադարեցրել է իր գործունեությունը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ հրապարակումներ խնդրի վերաբերյալ խոսում են այն մասին, որ գործարանը կանխամտածված են տանում դեպի սնանկացում, ինչը Հայաստանի տնտեսության դեմ ուղղված մարտահրավեր է:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին Կոնգրեսը և ՀԺԿ-ն հրավիրում են հանրահավաք. Հոլովակ ‘
Հաջորդ հոդվածը‘Է.Վարդանյան. ժողովրդավարությունը երկրում կարող է հաստատվել միայն ժողովրդի պայքարի միջոցով ‘